Փետրվարի 28–ին, ժամը՝ 13 00 «Հայացք» մամուլի ակումբում կայանալիք ասուլիս          ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են Թրամփի պատկերով նոր 250 դոլարանոց թղթադրամ մշակել       Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. ԴՕԿ կուսակցություն    

27 փետ 2025 16:30

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են Թրամփի պատկերով նոր 250 դոլարանոց թղթադրամ մշակել

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են Թրամփի պատկերով նոր 250 դոլարանոց թղթադրամ մշակել ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են մշակել նոր 250 դոլարանոց թղթադրամ՝  նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով: Հարավային Կարոլինայից Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնն ասել է, որ արդեն աշխատում է համապատասխան նախագծի վրա: Սակայն, ինչպես նշում է axios.com-ը,  առաջարկը հակասում է ԱՄՆ-ում գործող օրենքին, ըստ որի՝ ողջ անձին չի կարելի պատկերել ԱՄՆ արժույթի վրա:

«Շնորհակալ եմ հայտարարելու, որ օրենսդրական նախագիծ եմ մշակում, որը Փորագրության և տպագրության բյուրոյին կուղղորդի մշակել 250 դոլար արժողությամբ թղթադրամ: «Բայդենֆլյացիան» (Bidenflation) ոչնչացրել է տնտեսությունը՝ ստիպելով ամերիկյան ընտանիքներին իրենց մոտ պահել ավելի շատ կանխիկ գումար: Ամենաարժեքավոր օրինագիծը՝ ամենաարժեքավոր նախագահի համար», - գրել է կոնգրեսականը:

Կոնգրեսն 1866 թվականին ընդունել է օրենք, որն արգելում է որևէ ողջ անձի պատկերել ազգային արժույթի վրա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 5 ցենտանոց թղթադրամի վրա հայտնվել է գանձապետարանի՝ այն ժամանակ ողջ պաշտոնյա Սփենսեր Քլարկի դիմանկարը, ինչը հասարակական դժգոհություն է առաջացրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր