Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ          Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան       Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել    

28 փետ 2025 09:54

Փաշինյանը իր նոր մտասեւեռումների հետ մենակ է մնացել ․ «Հրապարակ»

Փաշինյանը իր նոր մտասեւեռումների հետ մենակ է մնացել ․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Նիկոլ Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» թեման թեւակոխել է «գործնական փուլ»։ Երեկ նա առաջարկեց 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում այն քննարկելու: Իսկ եթե 70 հոգանոց եւ ավելի մեծ խմբեր ձեւավորվեն, ինքն անձամբ կայցելի եւ դասախոսություն կկարդա։ Բայց նախագիծ կոչվածը որեւէ պաշտոնական իրավական փաստաթղթի՝ բանաձեւի, որոշման, օրենքի տեսք չունի, ընդամենը խառնիճաղանճ մտքերի շարադրանք է` Սահմանադրության քննարկումների համար հող նախապատրաստող: ՔՊ-ից չեն թաքցնում, որ նոր սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրին հղումը, եւ Փաշինյանն այն կարող է փոխարինել իր գրած այս՝ «Իրական Հայաստանի նախագծով»։

Մասնավոր զրույցներում ՔՊ-ականներից մեկը մեզ պատմեց, որ թեպետ Փաշինյանի այդ մտասեւեռումները չեն խրախուսվել ՔՊ-ում, սակայն սա չի խանգարելու, որ նա կյանքի կոչի իր ցանկությունները` անգամ թիմում գեթ մեկ աջակից չունենալով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 28․ 02․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր