Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն          Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

01 մար 2025 09:31

Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ:
Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով:

Մենք տեղեկացանք, որ Իսկանդարյանի հայցը վարույթ է ընդունվել։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց՝ սպասում են նիստի օրը նշանակվի։

Հարցին, թե «Օպելի» քանի՞ վարորդ են նման հայց ներկայացրել եւ արդյոք նրանց հայցը եւս ընդունվե՞լ է, պատասխանեց․ «Մեզ դիմել են բազմաթիվ վարորդներ, բայց ինֆորմացիա չունենք, թե քանիսն են դիմել դատարան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր