Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․«Հրապարակ»       Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ»    

02 մար 2025 15:26

Ուկրաինայում ստեղծված իրավիճակից դասն այն է, որ արևմտյան պետությունների աջակցությունը խամաճիկ հանդիսացող երկրներին պատրանք է

Ուկրաինայում ստեղծված իրավիճակից դասն այն է, որ արևմտյան պետությունների աջակցությունը խամաճիկ հանդիսացող երկրներին պատրանք էՈւկրաինայում ստեղծված իրավիճակից առաջին դասն այն է, որ արևմտյան պետությունների և նրանց խամաճիկ հանդիսացող երկրների աջակցությունը պատրանք է։ Այս մասին X-ում գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Բոլոր կառավարությունները պետք է սա հասկանան։ Թող այն կառավարությունները, որոնք ապավինում են ԱՄՆ-ին և Եվրոպային, նայեն Ուկրաինայի ներկայիս վիճակին»,-ուկրաիներեն գրել է Խամենեին։

Այսպիսով, նա հիշեցրել է 2022 թվականի մարտի 1-ի իր հայտարարությունը, որում ասում էր, որ «Ուկրաինայի ճգնաժամի հիմնական պատճառն ԱՄՆ քաղաքականությունն է», և Ուկրաինան «այդ քաղաքականության զոհն է»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ժամանել էր Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ բանակցությունների համար։ Սակայն դրանք խափանվել են Զելենսկու, Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև թեժ լեզվակռվի պատճառով:  ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար։ Վեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։ Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր