Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

02 մար 2025 16:01

Եթե չկանգնեցնեն Կրեմլին, Ռուսաստանն առաջ կշարժվի և հաջորդ քայլը կլինի Մոլդովա, իսկ հետո հնարավոր է Ռումինիա ներխուժումը

Եթե չկանգնեցնեն Կրեմլին, Ռուսաստանն առաջ կշարժվի և հաջորդ քայլը կլինի Մոլդովա, իսկ հետո հնարավոր է Ռումինիա ներխուժումըՆախագահ Վլադիմիր Պուտինի օրոք ՌԴ-ն գոյաբանական սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է dw.com-ը:

«Մեր սահմաններին է կանգնած մինչև ատամները զինված և ագրեսիվ Ռուսաստանը, որն ահաբեկչական գործողություններ, լայնածավալ ապատեղեկատվական արշավներ է իրականացնում մեր երկրներում և ամբողջ Եվրոպայում»,- պարզաբանել է նա։

Մակրոնը համոզմունք է հայտնել, որ եթե ոչ ոք չկանգնեցնի Կրեմլին, Ռուսաստանն առաջ կշարժվի և հաջորդ քայլը կլինի Մոլդովա, իսկ հետո հնարավոր է Ռումինիա ներխուժումը։

«Խոսքը մեր անվտանգության մասին»,- ընդգծել է Մակրոնը:

Չնայած բոլոր դժվարություններին, Ֆրանսիայի նախագահը վստություն է հայտնել, որ կայուն խաղաղության հասնել դեռ հնարավոր է։ Նա չի հրաժարվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մշակված գաղափարից՝ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու՝ Կիևին անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ տալու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր