Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»          Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի․ «Հրապարակ»       Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար    

03 մար 2025 10:32

Երևանի բախվել են BMW և Mitsubishi մակնիշների ավտոմեքենա­ները, տուժածները հոսպիտալացվել են

Երևանի բախվել են BMW և Mitsubishi մակնիշների ավտոմեքենա­ները, տուժածները հոսպիտալացվել ենՄարտի 2-ին՝ ժամը 21:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. ավտոմեքենաներից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW և Mitsubishi մակնիշների ավտոմեքենա­ները. հրդեհի նշաններ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և երկու քաղաքացու պատգարակով մոտեցրել շտապօգնութ­յան ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր