Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա          Զելենսկին չի կարող վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագիրը       2010թ-ի համեմատ 2023 թ-ին բուքմեյքերական ընկերությունների գործունեության ծավալները աճել են 440 անգամ    

04 մար 2025 12:23

2010թ-ի համեմատ 2023 թ-ին բուքմեյքերական ընկերությունների գործունեության ծավալները աճել են 440 անգամ

2010թ-ի համեմատ 2023 թ-ին բուքմեյքերական ընկերությունների գործունեության ծավալները աճել են 440 անգամԱյսօր Ազգային Ժողովում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ ուսումնասիրել է վերջին 13 տարիներին շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալները և դրանք ահագնավող ծավալների են հասել։ Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, ապա 2023 թվականներին գործունեության ծավալն աճել է ավելի քան 440 անգամ և 2023 թվականին ծավալները կազմել են 15,8 միլիարդ դոլար։ Իսկ շրջանառության համեմատ հարկերի տեսակարար քշիռը 2010 թվականին 7,2% էր, մինչդեռ 2023 թվականին այս ցուցանիշը իջել է և հասել 0,4%-ի։

Նա նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում մի շարք օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, որոնք գալիս էին սահմանափակելու և կրճատելու խաղադրույթների ծավալները, սակայն այդ փոփոխությունները չեն ծառայել նպատակին, փոխարենը Հայաստանում գործող ընկերությունները ստացան շուկան իրենց ձեռքում պահելու բացարձակ մենաշնորհ, քանի որ այլ ընկերություններ այլևս չէին կարող ձևավորվել կամ մուտք գործել հայկական շուկա։

«Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի՝ 10% շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա։
Վերլուծելով միջազգային փորձը տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում սահմանված է 10% և ավելի բարձր շրջանառության հարկ։ Մասնավորապես, Վրաստանում՝ 10%, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5- 20%, Իտալիայում՝ 20-22%, Լեհաստանում՝ 12%, Պորտուգալիայում 8-16%,, Իսպանիայում 8-10%,, Հունգարիայում 15%»,-ասաց նա հավելելով.
«Ի ուրախություն ինձ՝ պետք է նշեմ, որ վարչապետը կողմ է արտահայտվել նրանց հարկային բեռի բարձրացմանը և առաջարկել է փոփոխությունները ուժի մեջ մտցնել ոչ թե վեց ամիս հետո, այլ օրենքի ընդունումից անմիջապես հետո և սույն ընկերությունները արդեն ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ տուրքեր։ Այս մասով պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով, որոնք կծառայեն մեր երկրի կարիքների համար։ Արդյունքում, կթոթափենք ինչ-որ մասով այն սոցիալական արհավիրքը, որը պատճառում են այս ընկերությունները իրենց գործունեությամբ մեր հայրենակիցներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր