Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath          Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից       Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր    

04 մար 2025 14:33

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյաԱյսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա: 

«Տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Factor.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին: Նշենք, որ նա այս պաշտոնում նշանակվել էր դեռևս 2020 թվականին, քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ: Մեր տեղեկություններով` նա ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ տեղյակ չէ, կհայտնի տեղեկությունը ճշտելուց հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր