Մարտի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն       1500 մարդու ՌԴ քաղաքացիությունը դադարեցվել է, 700 հազար անօրինական ներգաղթյալներ կլքել ՌԴ–ն մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը    

05 մար 2025 12:11

Թրամփը նամակ է ստացել Զելենսկուց խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին

Թրամփը նամակ է ստացել Զելենսկուց խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ստացել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիից, որում վերջինս հավաստիացրել է, որ Կիևը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին Թրամփը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում ելույթի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

«Այսօր ես կարևոր նամակ ստացա... Զելենսկիից... Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է նա։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Զելենսկին խուսափում է Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ դրանց մեկնարկն անխուսափելիորեն կհանգեցնի Ուկրաինայում ռազմական դրության վերացման անհրաժեշտությանը։ Նա նշել է, որ դրան կհաջորդի Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։ Միաժամանակ, ինչպես ընդգծել է ՌԴ ղեկավարը, ընտրություններում հաղթելու Զելենսկու շանսերը զրոյական են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր