Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

05 մար 2025 13:35

Ամեն ինչ պետք է արվեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր

Ամեն ինչ պետք է արվեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվերԳերի պետք է չընկնել, էն էլ էդպիսի մակարդակի ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում դա օգտագործվելու է ՀՀ-ի դեմ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Տարել են առանձնատուն, այդ բացահայտումները հերթով կլինեն: Իմ ասածն ուրիշ բանի մասին է: Ամեն ինչ պետք է արվեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր: Իմ ասածն ընդամենը դա է»,- նշեց նա:

Ո՞վ պետք է աներ հարցին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Անվտանգության աշխատակիցները, այդ թվում ռուս խաղաղապահները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր