Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում          Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավորվել է հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն       Եթե իրանական ներկայիս վարչակարգն ի վիճակի չէ Իրանը կրկին մեծացնել, ինչո՞ւ չլինի վարչակարգի փոփոխություն    

06 մար 2025 11:43

Կապանում «Lexus»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին

Կապանում «Lexus»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատինՄարտի 5-ին, ժամը 22:49-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է հրդեհի բռկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին․ հրդեհի բռնկման վտանգ չի նկատվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր