Անկեղծորեն հետաքրքրված ենք բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության և օրինականության ապահովմամբ          Անհապաղ դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները, հարգել ՀՀ Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը       Արևմտյան Ադրբեջանն Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար    

07 մար 2025 09:30

Փաշինյանը սպառնացել է, ոտով-գլխով պատասխան են տալու․ «Հրապարակ»

Փաշինյանը սպառնացել է, ոտով-գլխով պատասխան են տալու․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է ․ Իշխող թիմն ամբողջությամբ լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ընտրություններում հաղթելու գործին։ Գյումրու ՔՊ-ականներին խիստ զգուշացվել է՝ Սարիկի պարտության դեպքում բոլորն են պատասխան տալու: Դա ոչ թե Սարիկի, այլ ՔՊ-ի պարտությունն է լինելու։ Բանն այն է, որ Գյումրու ՔՊ կառույցում, մեղմ ասած, իրար միս են կրծում։ Կարեն Սարուխանյանն ու Սարիկ Մինասյանը գրեթե չեն շփվում իրար հետ, ՔՊ-ականների մի մեծ խումբ էլ աչքով աչք չունի Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանի հանդեպ, որը, ըստ էության, Սարիկ Մինասյանին փոխարինողն է։ Բայց որպեսզի ընտրությունները չձախողվեն ներանձնական հարաբերությունների պատճառով, Փաշինյանը սպառնացել է, որ պարտության դեպքում բոլորն են պատժվելու եւ կորցնելու զբաղեցրած պաշտոնները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 07․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր