Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վիճшբանություն է տեղի ունեցել թիվ 46 երթուղու վարորդի և մեկ այլ քաղաքացու միջև, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց       Քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը կսկսվի ապրիլի 13-ից և կավարտվի ապրիլի 23-ին    

07 մար 2025 17:05

Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու առաջարկով. Reuters

Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու առաջարկով. ReutersԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ և հինգշաբթի նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնեն բանակցել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ նախագահը տեղեկությունը հայտնել է Fox Business Network-ին տված հարցազրույցում:

«Ես ասացի՝ հուսով եմ՝ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար: Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ստանալ այդ նամակը: Այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ միջուկային զենք ստեղծվի»,-ասել է Թրամփը  հարցազրույցում։

Նամակը, ըստ ամենայնի, ուղղված է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին: Սպիտակ տունը մեկնաբանություն չի տվել:

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն նախընտրում է Իրանի հետ գործարք կնքել նրա միջուկային ծրագրի շուրջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր