ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ​​ահաբեկիչների և օտարերկրյա ջիհադիստների իրականացրած սպանությունները          Թուրքիան և մի շարք այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայի իրադարձությունների վրա       Պատժամիջոցներ կիրառեք ուկրաինացի 10 խոշոր օլիգարխների, հատկապես Մոնակոյում առանձնատներ ունեցողների նկատմամբ    

09 մար 2025 12:05

Այսօր Մեծ Պահքի երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի

Այսօր Մեծ Պահքի երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակիԱյսօր Մեծ Պահքի երկրորդ կիրակին է, որը հայտնի է նաև ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ անվամբ: 

Եթե նախորդ կիրակի՝ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻՆ, վայելում էինք դրախտային կյանքը և խոսում մարդ-Աստված սերտ և անմիջական հարաբերության մասին, ապա այս կիրակի պտղի ճաշակման, Ադամի և Եվայի պատվիրանազանցության և անհնազանդության պատճառով անդրադառնում ենք «մեղք» հասկացությանը։

Արտաքսման կիրակին խորհրդանշում է մեր նախածնողների պատվիրանազանցությունը: Նրանք չպահպանեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և չարի գիտության պտուղը:

«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդ. 2.16-17):
 
Պտղի ճաշակումը մարդկային առաջին մեղքն է եղել: Ոչ թե պտուղն էր չար, այլ  մարդու կողմից Աստծուն չհնազանդվելը:
 
Ադամն ու Եվան դրախտից արտաքսվեցին ոչ այնքան մեղքի պատճառով, որքան մեղքը չխոստովանելու և միմյանց մեղադրելու պատճառով։ Ադամը մեղադրեց Եվային. «Այն կինը, որ ինձ հետ լինելու տվեցիր, նա ինձ տվեց պտուղը, ու ես կերա»։ 
Իսկ Եվան ասաց. «Օձը ինձ խաբեց, և ես կերա»։
Դրախտից արտաքսումը ոչ միայն Ադամի և Եվայի՝ նյութական աշխարհում հայտնվելն էր, այլև Աստծո կենդանարար ներկայությունից զրկվելը:
 
Արտաքսումը ցույց է տալիս, որ մեղքի մեջ ապրող մարդը չի կարող ապրել Աստծո ներկայության մեջ:
 
Մարդու դատապարտությունը ոչ թե մեղք գործելն է, այլ՝ մեղքերը չխոստովանելը: Չարը չի կարող վնասել մարդուն, եթե մարդը չվնասի ինքնիրեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր