Արդեն կես տարի է, ինչ մեր պապային կյանքից զրկել են, չեմ ուզում գիտակցել իրականում ինչ է կատարվել․ Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը          Մալաթիայում քաղաքացին գազային ատրճանակով սպառնացել է ապօրինի կառույցն ապամոնտաժողներին       Եվրամիությունը կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ռшզմական գործողությունների ավարտից հետո    

10 մար 2025 11:01

Խոշոր չափի գողություն է եղել Մեծամորի ատոմային էլեկտրակայանից

Խոշոր չափի գողություն է եղել Մեծամորի ատոմային էլեկտրակայանիցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Հայաստանի ատոմային էլեկտրակայանից։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից և երկաթից պատրաստված խողովակներ։

Տեղում պարզվել է որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և գողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, ատոմակայանին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «պետական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր