Էրդողանն ասել է, որ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների թեման։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։Էրդողանի խոսքով, բանակցությունների ընթացքում հնարավորություն է ընձեռվել «եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ կարևոր հարցեր, և մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը»։
