ՔՊ-ականներն իրար տակ են փորում․«Հրապարակ»          Քննչական կոմիտեի միջանցքներում խայտառակ վիճակ է․ «Հրապարակ»       ՔՊ-ի անցկացրած հարցումների համաձայն հասարակական լայն կոնսոլիդացիա կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ. «Ժողովուրդ»    

12 մար 2025 22:30

Երևանում «ձախ սրունքի հրազենային վնասում» ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել

Երևանում «ձախ սրունքի հրազենային վնասում» ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվելԱյսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ երեխան 13 տարեկան է, ով հիվանդանոց է բերվել ձախ սրունքի հրազենային վնասումով։ Այս պահին բժիշկները վիրահատում են նրան։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում են երեխայի ինքնությունը ու որտեղ, ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։

Աղբյուրի տեղեկություններով, ձևակերպված փաստաթղթերը փոխանցելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր