Իրանի նախագահը շռայլ ճամփորդության համար պաշտոնից ազատել է երկրի փոխնախագահին          Telegram հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ, հիմնավոր կասկածներ կան, որ դրանք ստեղծվել են ՀՀ-ից դուրս       Երևանում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը, վարորդը մաhացել է    

12 մար 2025 22:02

Մանկապարտեզում դաստիարակը բռնել է սաների հագուստներից, բարձրացրել, հարվածել նրանցից մի քանիսի դեմքին

Մանկապարտեզում դաստիարակը բռնել է սաների հագուստներից, բարձրացրել, հարվածել նրանցից մի քանիսի դեմքինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15/8 հասցեում գտնվող «Սայադյան» ՍՊԸ մանկապարտեզից առգրավված տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ժամը 16։10-ի սահմաններում միջին խմբի դաստիարակ Սիլվի Ջ․-ն մոտենալով սաներից Ս․ Հ․-ին բռնում է հագուստի գլխարկի շրջանից, բարձրացնում աթոռից և ձեռքով հարկադրաբար նստեցնում գետնին, որից հետո երեխայի ձեռքից վերցնելով բարձրացնում է վերև և նույն գործողությունը կատարում է մի քանի անգամ, մինչև երեխան գետնից հավաքում է մատիտները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսագրությունում երևում է նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում Սիլվի Ջ․-ն մոտենում է աթոռին նստած սաներից Մ․ Պ․-ին, ով ընկնում է գետնին, որից հետո ձեռքից քաշելով բարձրացնում է երեխային և մեկ անգամ ձեռքով հարվածում դեմքին, իսկ քիչ անց Սիլվի Ջ․-ն մեկ անգամ հարվածում է նաև սաներից Դ․ Զ․-ի դեմքին:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 196 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր