Տեղեր կան մարդիկ գիտեն, որ կարկուտ է գալիս, ամեն տարի հատուկ ինչ-որ բան են ցանում, որ ապահովագրություն ստանան

«Պարզվում է՝ տեղեր կան, որ մարդիկ գիտեն այնտեղ ամեն տարի կարկուտ է գալիս, ապահովագրում են, տանում են այնտեղ հատուկ ինչ-որ բան են ցանում ու սպասում են՝ կարկուտը գա, գնան ապահովագրությունը ստանան ու այդպես ամեն տարի: Համենայն դեպս, այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետք է գնան մարդկանց ամեն ինչ պատմեն, որ իրենք իմանան՝ ինչ է տեղի ունենում. «Որ մի հարևանը, եթե նկատի մյուս հարևանին նման բան անելիս, ասի՝ մի՛ արա, որովհետև դու իմ զարգացումն էլ ես դնում հարվածի տակ: Սա շատ կարևոր հատված է, եթե այս խնդիրը չփոխվի, ասելու ենք՝ վերջ, էլ չենք կարողանում անել, գյուղատնտեսական ապահովագրումն իմաստ չունի, չի ծառայում իր նպատակին»,-շեշտեց նա: