Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայան

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանագնացը պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին համաձայնագիրը:
Թրամփը երեկ ասել է, որ կարող է ֆինանսապես թիրախավորել Ռուսաստանը, եթե վերջինս չհամաձայնի Ուկրաինայի հետ պատերազմում 30-օրյա հրադադարին: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Թրամփին կոչ էր արել կոշտ քայլեր ձեռնարկել, եթե Մոսկվան չաջակցի Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպման ժամանակ համաձայնեցված 30-օրյա հրադադարին։
Վաշինգտոնը, Կիևը և Եվրոպան սպասում են Մոսկվայի պատասխանին հրադադարի առաջարկին։ Կրեմլը հրապարակայնորեն չի ասել՝ աջակցում է կրակի անհապաղ դադարեցմանը, թե ոչ:
Չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ «դրական ուղերձներ» է ստացել հրադադարի վերաբերյալ, սակայն «դրական ուղերձը ոչինչ չի նշանակում»։