Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար          ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է վարչական դատարան` ընդդեմ ՆԳՆ ոստիկանության. «Ժողովուրդ»       Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»    

14 մար 2025 12:42

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտումԵրեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է, Shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Հ․-ն, իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Ամալյա Խ․-ն հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր