Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ԴՕԿ կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունները          Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար       Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին    

14 մար 2025 12:15

Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը

Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունըԻրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

Բաղային այս քայլը որակել է որպես «կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման ճանապարհին»:

«Հույս ունենք, որ կողմերն իրենց տարաձայնությունները կլուծեն երկխոսության և դիվանագիտության ճանապարհով։ Եվ շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- հավելել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր