Նարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի          Միխեիլ Կավելաշվիլին Դոնալդ Թրամփին կոչ է արել ուշադրություն դարձնել Վրաստանին, նշելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև շփումները       Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում nչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը    

14 մար 2025 17:14

Արդյունավետ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ, կա հնարավորություն սարսափելի պատերազմը վերջապես ավարտելու

Արդյունավետ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ, կա հնարավորություն սարսափելի պատերազմը վերջապես ավարտելուԵրեկ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ, կա  լավ հնարավորություն, որ այս սարսափելի պատերազմը վերջապես կավարտվի:

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ում։

«Երեկ մենք շատ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կավարտվի:

Հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով և գտնվում են շատ վատ և խոցելի վիճակում: Ես խնդրել եմ Պուտինին խնայել նրանց կյանքը։ Սա սարսափելի կոտորած կլինի, որը չէր տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Աստված օրհնի բոլորին»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր