Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

14 մար 2025 22:02

Անկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է, մեր գաղափարական Թուր Կեծակին, որից հրաժարումը հավասարազոր է թշնամուն հանձնվելուն

Անկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է, մեր գաղափարական Թուր Կեծակին, որից հրաժարումը հավասարազոր է թշնամուն հանձնվելունԻր ֆեյսբուքյան էջում իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. 

«Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն իմ՝ որպես Հայաստանի քաղաքացի, քաղաքական անկախ ինքնության վկայագիրն է՝ եթե կուզեք իմ և միլիոնավոր այլ հայաստանցիների՝ որպես քաղաքական ազգի ներկայացուցիչների, ծննդյան հավաքական վկայականը։

Այդ փաստաթուղթն, ըստ էության, ոչնչացնելու արտաքին և ներքին բոլոր քայլերը թշնամական ոտնձգություն են մեր բոլորի քաղաքական ինքնության դեմ՝ միտված մեր հինավուրց քաղաքական ազգը դարձնելու ազգագրական մի խումբ, որի միակ թույլատրելի «տեսլականը» կարող է լինել առավելագույնը տոլմա եփելն ու քոչարի պարելը «Էրմենիստան» անունով թուրքական պրոտեկտորատ-ռեզերվացիայում։

Ըստ այդմ, Անկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է, մեր գաղափարական Թուր Կեծակին, որից հրաժարումը հավասարազոր է թշնամուն հանձնվելուն»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր