Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

15 մար 2025 14:03

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխվել 40 օրական երեխայի մարմին

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխվել 40 օրական երեխայի մարմինՄարտի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, Երևանի թաղամասերից մեկից մահացած վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխել 40 օրական երեխայի դի։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ մահացածը Երևանի թաղամասերից մեկի բնակիչ 40 օրական Դավիթ․ Մ․-ն էր։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և ավագ  քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր