Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

15 մար 2025 20:02

Բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը, վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը, վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսԱյսօր՝ մարտի 15, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում, Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Արսեն Ս․-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և 27-ամյա Մանուկ Շ․-ի վարած տրակտորը, ինչի հետևանքով տրակտորը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս իսկ «ցիստեռ»-ը պոկվել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր