Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ          Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան       Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ    

15 մար 2025 21:33

Գեղարքունիքի մարզում գազատար խողովակ է պայթել և արտահոսող գազը բռնկվել է

Գեղարքունիքի մարզում գազատար խողովակ է պայթել և արտահոսող գազը բռնկվել էԱյսօր՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել և արտահոսող գազը բռնկվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր