Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը          Մեծ թվով հարցեր կան երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական հարցի հետ կապված․ Պեսկովը Պուտին Թրամփ հեռախոսազրույցի մասին       Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը ընդունել է նախագիծ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում»    

18 մար 2025 09:46

Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ»

Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Գյումրու ընտրություններին իրենց Սարիկի հաղթանակի համար իշխանություններն ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը։ Ռազմական ոստիկանության պետ, շիրակցի Աշոտ Զաքարյանն անցած շաբաթ Գյումրիում հավաքել է զորամասերի ղեկավարներին եւ հրահանգել, որ զորքը պետք է ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քվեարկի, վերահսկեն, որ հրահանգն անշեղորեն կատարվի: Աշոտ Զաքարյանի «սխոդկայից» հետո հրամանատարներին «պատիվ» են տվել, այդ գործն էլ իր վրա է վերցրել Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը։

Պետական պաշտոնյաները «ջրի ճամփա» են սարքել Գյումրին: Մեկ շաբաթ առաջ էլ Գյումրի էր մեկնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այցելել բժշկական կենտրոններ եւ հանդիպել, իր բնորոշմամբ` «հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ»: Նույն օրերին Գյումրի էր մեկնել նաեւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր