Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել․ «Հրապարակ»          Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին ․ «Հրապարակ»       ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»    

18 մար 2025 12:03

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանում վթարի վերականգնումով պայմանավորված

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանում վթարի վերականգնումով պայմանավորված«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ - Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով մարտի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր