Կոչ ենք անում Ադրբեջանին վերադառնալ կառուցողական դաշտ և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացին

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե մինչ ՀՀ-ն իշխանության մակարդակով հույս է հայտնում, որ հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանից հնչող հայտարարությունները լրիվ այլ բանի մասին է խոսում և իրավիճակը կարծես գնում է ապակայունացում:
Հովհաննիսյանն ընդգծեց՝ չի կարծում, թե իրավիճակը հիմա բոլորովին այլ հունով է գնում: «Կա խաղաղության համաձայանգրի համաձայնեցված տեքստ, որի շուրջ բավականին երկար ժամանակ աշխատել ենք և այդ տեքստը երկկողմ է համաձայնեցվել: Ավելին, հայկական կողմը 12-րդ շրջափուլից հետո համաձայնել է Ադրբեջանից ուղարկված առաջարկություններին, հետևաբար մեզ համար էլ ավելի անհասկանալի է դառնում Ադրբեջանի նման քաղաքականությունը:
Հատկապես, որ քաղաքակիրթ աշխարհի, միջազգային հանրության կողմից էլ տեսնում ենք բավական դրական արձագանք համաձայանգրի համաձայնեցման վերաբերյալ, տեսնում ենք կոչեր՝ անցնելու հաջորդ փուլին՝ ստորագրելուն: Մենք էլ ենք կոչ անում Ադրբեջանական կողմին՝ վերադառնալ կառուցողական դաշտ և անցնել համաձայանգրի ստորագրման գործընթացին»,- ասաց նա: