Մեծ թվով հարցեր կան երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական հարցի հետ կապված․ Պեսկովը Պուտին Թրամփ հեռախոսազրույցի մասին          Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը ընդունել է նախագիծ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում»       Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Skoda»-ն ու «GAZ» բեռնատարը, կա 1 զոհ և վիրավորներ    

18 մար 2025 15:32

Մեծ թվով հարցեր կան երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական հարցի հետ կապված․ Պեսկովը Պուտին Թրամփ հեռախոսազրույցի մասին

Մեծ թվով հարցեր կան երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական հարցի հետ կապված․ Պեսկովը Պուտին Թրամփ հեռախոսազրույցի մասինՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 16:00-18:00-ն, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դա իսկապես կլինի Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ից մինչև 18:00-ն։ Ինչպես գիտեք, որոշակի բանակցություններ են եղել Մոսկվայում և Ստամբուլում, իսկ ավելի վաղ եղել է հեռախոսազրույց՝ առաջին հեռախոսազրույցը երկու նախագահների միջև, ուստի, կա որոշակի փոխըմբռնում»,- ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Պուտինն ու Թրամփը կխոսեն այնքան, որքան անհրաժեշտ համարեն։

«Մեծ թվով հարցեր կան մեր երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական կարգավորման հետ կապված: Այս ամենը պետք է քննարկվի երկու նախագահների կողմից»,-պարզաբանել է մամուլի քարտուղարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր