Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

19 մար 2025 09:01

Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտեսանելի վիրուս» կբռնեն․ «Հրապարակ»

Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտեսանելի վիրուս» կբռնեն․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ ՔՊ-ում դեռ չեն քննարկել ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանին եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, մասնավորապես՝ թե ինչ դիրքորոշում պետք է հայտնեն ՔՊ-ականները, ինչ ելույթներ պետք է ունենան եւ այլն: Սակայն  խմբակցությունում օրեցօր մեծանում է այն պատգամավորների թիվը, ովքեր պատրաստվում են այդ օրվա նիստին «հիվանդանալ» եւ իրենց բացակայությամբ վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս «հաշվեհարդարին»։

Եթե նրանց մասնակցության հարցը չորով չդնեն, ասենք` մանդատից կզրկվեք, եթե չմասնակցեք, ապա, մեր աղբյուրների պնդմամբ, կլինեն ՔՊ-ականներ, որոնք այդ օրն անտանելի վիրուս կբռնեն ու չեն ներկայանա նիստին։ Պարզ է, որ բացակայելը լուծում չէ, հակառակը՝ եթե չեն ուզում, որ մի օր իրենք էլ հայտնվեն Փաշինյանի «յաթաղանի» տակ, ապա պետք է գնան եւ դեմ քվեարկեն փակ քվեարկության ժամանակ: Մանավանդ որ իրենց բացակայությամբ ավելի շատ վնասելու, քան թե օգնելու են այդ պատգամավորներին։ Ըստ օրենքի՝ նիստին մասնակցող պատգամավորների մեծամասնության կողմ քվեով է վճռվելու՝ նախագիծը կընդունվի, թե կմերժվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 19․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր