Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին          Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ       Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի    

19 մար 2025 23:01

Տեսանյութ.Ստամբուլում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը, իրավիճակը շատ լարված է

Տեսանյութ.Ստամբուլում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը, իրավիճակը շատ լարված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի իր ելույթում չի մեկնաբանել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումը, մինչդեռ Ստամբուլում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում հավանական արտահերթ նախագահական ընտրություններում իր գլխավոր հակառակորդի ձերբակալության դեմ։

Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։ Ինքը՝ Էքրեմ Իմամօղլուն, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադրված չէ զիջել»։

Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ ոստիկանության գլխավոր շտաբի դիմաց, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խափանումներ են եղել սոցիալական ցանցերում։ Այս ֆոնին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է ավելի քան 10 տոկոսով՝ առաջին անգամ բարձրանալով 41 լիրայից։ 

Իրավիճակն այս պահին Ստամբուլում լարված է: Քաղաքացիները հավաքվում են քաղաքապետարանի դիմաց՝ ի պաշտպանություն Էքրեմ Իմամօղլուի։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր