Մոսկվա այցից հետո պարզ կդառնա իշխանության ճակատագիրը․ «Հրապարակ»

ՔՊ-ում շունչները պահած սպասում են այդ այցին, կարծում են, որ Պուտինի հետ շփումից որոշակի կդառնա Հայաստանում իշխանության ճակատագիրը: Համառ լուրեր կան, որ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդող Ռուսաստանը մոտ ապագայում «ուբոռկա» է սկսելու տարածաշրջանային երկրներում՝ մաքրելով դրանք իր համար «օտար» մարմիններից, մանավանդ՝ նրանցից, ովքեր իրենց վատ են պահել իր նեղության ժամին։ Չնայած Փաշինյանին լավ ճանաչողները կարծում են, որ եթե նա Ալիեւի ու Էրդողանի առաջ է խոնարհվում, ոչ մի դժվարություն չի ունենա Պուտինի առջեւ խոնարհվելու հարցում եւ կրկին կանցնի ռուսի թրի տակով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 20․ 03․ 25 թ համարում։