Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, «ГАЗель» է այրվել          Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն       Միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ    

20 մար 2025 11:56

Ուկրաինայի սահմանադրությունը նաև «իշխանության լեգիտիմությունը» խանգարում է խաղաղության հաստատմանը. Շոյգու

Ուկրաինայի սահմանադրությունը նաև «իշխանության լեգիտիմությունը» խանգարում է խաղաղության հաստատմանը. ՇոյգուՌուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Կիևը դժվարություններ ունի խաղաղության շուրջ պայմանավորվածություններ համար։

«Ի՞նչ դժվարություններ ունի Ուկրաինան, Ուկրաինայի հիմնական դժվարությունը նրա սահմանադրությունն է։ Նրանց սահմանադրությունն արգելում է տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ որևէ բանակցություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շոյգուն՝ նկատի ունելով, որ Ուկրաինայի որոշ մարզեր ՌԴ-ն ներառել է իր կազմում։
Նա մեկ այլ խնդիր է նշել «իշխանության լեգիտիմությունը» Ուկրաինայում, քանի որ պետք է որոշել, թե ում հետ կարելի է բանակցություններ վարել։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև հիշեցրել է «Վլադիմիր Զելենսկու կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու արգելքի առկայության մասին»։

Ըստ Շոյգուի՝ պայմանավորվածությունների հասնելու համար այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր