Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել համախմբման առաջարկով          Ընդդիմադիր ուժերի դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

21 մար 2025 21:35

Շատ լավ շփում եմ ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ, կարծում եմ՝ մենք արդեն ունենք համաձայնագրի սահմանները

Շատ լավ շփում եմ ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ, կարծում եմ՝ մենք արդեն ունենք համաձայնագրի սահմաններըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների գոտում տարածքների բաժանման և լիակատար հրադադարի շուրջ բանակցությունները ընթանում են «հենց հիմա»։ Թրամփի ելույթը հեռարձակել է Fox News-ը։

«Կարծում եմ՝ շատ շուտով կհասնենք լիակատար հրադադարի, որից հետո կլինի համաձայնագիր։ Այդ հարցը հիմա է քննարկվում՝ խոսքը տարածքների բաժանման և այլնի մասին է»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ ռազմաճակատի որոշ հատվածներում արդեն իսկ հրադադար է հաստատվել։ «Այս պահի դրությամբ ամեն ինչ բավականին լավ է պահպանվում»,-նշել է նա։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հիմքերը դրվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների արդյունքում։

«Պետք է ասեմ, որ շատ լավ շփում եմ ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ։ Կարծում եմ՝ մենք արդեն ունենք համաձայնագրի սահմանները, հուսով եմ՝ դրանք իսկապես գոյություն ունեն»,-ընդգծել է Թրամփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր