Մարտի 26-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 26-ին 10:00-21:00 կդադարեցվի Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն, Լիճք գյուղերի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 26-ին 09:45-16:00 կդադարեցվի Վանաձոր քաղաքի Րաֆֆու, Սանկտ Պետերբուրգ, Ներսիսյան թաղ. 1-15 շենքերի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 26-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի`Արշակունյաց 39-71կենտ 42-218զույգ համարների,Գ. Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան,Մայիսի 9-ի, Մխչյան,Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկով, Եղ.Թադեվոսյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Գորգագործների, Չեխովի փող.1-30 համարների ջրամատակարարումը:
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: