Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

27 մար 2025 09:02

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա․«Հրապարակ»

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա․«Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Չնայած խորհրդարանը երեկ ամբողջությամբ ընդունեց եվրաքվեի նախագիծը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մեկնարկի մասին, սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախագիծը կգործարկվի ըստ նպատակահարմարության: Եվ որոշվել է ակտիվ նախաձեռնողականություն չդրսեւորել այդ հարցում այնքան ժամանակ, քանի դեռ հույս ունեն Ռուսաստանից ինչ-որ բան պահանջել ու ստանալ` դեպի Եվրոպա գնալու շանտաժը կիրառելով: Իսկ ՌԴ գործընկերներին փորձելու են համոզել, որ չէին կարող անտեսել 60 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրությունը, որով ընթացք է տրվել եվրաքվեի նախաձեռնությանը։

Եվ չնայած կային տեղեկություններ, որ հատուկ ԵՄ-ին անդամակցության գործընթացը համակարգելու նպատակով մեկ փոխվարչապետի հաստիք է ավելանալու, եւ նա պետք է նշանակվի եվրոպամետների թվից, սակայն առայժմ այդ մասին իշխանությունում քննարկումներ չկան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 27․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր