Ժամը 14:00-ի դրությամբ Գյումրու ընտրություններին մասնակցել է 25255 ընտրող իսկ Փարաքարում՝ 7067          Համոզված ասում եմ եթե չլինեն ընտրակեղծիքներ, այսօր 22:00-ին շնորհավորելու ենք միմյանց       Եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձանից շատ ձայն հավաքի, ես միանալու եմ նրան, ես շատ ձայներ հավաքեցի ու այդ սկզբունքը չկիրառեն, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում են    

27 մար 2025 09:30

Տնային կալանք եւ վարչական վերահսկողություն․ «Հրապարակ»

Տնային կալանք եւ վարչական վերահսկողություն․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղ­բ­յուր­ներից տեղեկացանք, թե ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին, որոնց խորհրդարանն այսօր կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից` բավարարելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Որքան էլ զարմանալի է, Փաշինյանի գրպանային իրավապահներն ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊ-ական Աղազարյանի նկատմամբ: Որոշել են նրա նկատմամբ քրեական վարույթի ընթացքում տնային կալանքի որոշում կայացնել, որպեսզի մեկուսացնեն Աղազարյանին, զրկեն խոսելու եւ ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից:

Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի դեպքում, հավանաբար, կկիրառվի վարչական վերահսկողություն։ Չնայած Աղազարյանը երեկ կաշվից դուրս եկավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ վերջնականապես չխզի կապերը, եւ ամեն ինչ արեց, որ իր պահվածքով ցույց տա, թե շարունակում է հոգով նիկոլական մնալ, ու ամբիոնից պարբերաբար գովերգում էր Փաշինյանին` նախկինում կայացրած բարդ որոշումների համար, սակայն դա էլ նրան չի փրկի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 27․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր