Ժամը 14:00-ի դրությամբ Գյումրու ընտրություններին մասնակցել է 25255 ընտրող իսկ Փարաքարում՝ 7067          Համոզված ասում եմ եթե չլինեն ընտրակեղծիքներ, այսօր 22:00-ին շնորհավորելու ենք միմյանց       Եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձանից շատ ձայն հավաքի, ես միանալու եմ նրան, ես շատ ձայներ հավաքեցի ու այդ սկզբունքը չկիրառեն, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում են    

27 մար 2025 11:20

Միակ բանը, որ պետք է անեի՝ խնդրել ՊՊԾ աշխատակիցներին վերադարձնել պաստառը, չխանգարելով ձեզ իրականացնել ակցիան

Միակ բանը, որ պետք է անեի՝ խնդրել ՊՊԾ աշխատակիցներին վերադարձնել պաստառը, չխանգարելով ձեզ իրականացնել ակցիանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․

«ԱԺ-ում հավատարմագրված սիրելի լրագրողներ, երեկ, երբ աղմուկի հետքերով ես բարձրացա լրագրողների օթյակ, միակ բանը, որ ես պետք է անեի, դա խնդրել ՊՊԾ աշխատակիցներին վերադարձնել պաստառը, չխանգարելով ձեզ իրականացնել ակցիան: Ես հասկանում եմ, որ ՊՊԾ աշխատակիցներն անսպասելիությունից և ապակուն հարվածելուց վտանգ են տեսել, մասնավորապես այն պարագայում, երբ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ միևնույն ժամանակ դահլիճում էին, ես իրենց չեմ ուզում մեղադրել:

Մեղավորությունն իմն է, որ տեղում արագ չկողմնորոշվեցի: Այսօր կզրուցեմ ՊՊԾ գործընկերների հետ նման իրավիճակները ապագայում կանխելու համար: 

Եթե պաստառը ակցիան վիրավորանք չի պարունակում և արարքը չի խաթարում ԱԺ բնականոն գործունեությունը, այն չպետք է և չի կարող խոչընդոտվել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր