Այսօր Մեծ պահքի հինգերորդ կիրակին է, որը կոչվում է Դատավորի կիրակի          Իրանը ԱՄՆ-ին մերժել Է ուղիղ բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ       Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն    

27 մար 2025 12:15

Եթե 2003-ին պատգամավորը հրաժարվեր մանդատը դնելուց, ի՞նչ կլիներ մոտակա ռեստորաններից մեկի զուգարանում

Եթե 2003-ին պատգամավորը հրաժարվեր մանդատը դնելուց, ի՞նչ կլիներ մոտակա ռեստորաններից մեկի զուգարանումՄեր խմբակցությունը դեռ չունի որոշում՝ ինչպես կքվեարկի Հովիկ Աղազարյանին անձենռմխելիությունից զրկելու միջնորդագրին: Այս մասին Աժ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Պարո՛ն Աղազարյան, ասում եք՝ Ձեզ ենթարկում ենք քաղաքական հետապնդման, ճնշումներ ենք գործադրում ասում եք՝ Հայաստանում ավտորիտարիզմն է ձևավորվում: Եկե՛ք մի պահ պատկերացնենք, պարոն Աղազարյան, որ Դուք պատգամավոր եք Ձեզ այդքան ջերմեռանդ պաշտպանող Դաշնակցության և ընդդիմության շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Ի՞նչ տեղի կունենար ձեզ հետ: Եթե հանկարծ Ձեզ ասվեր՝ պետք է մանդատից հրաժարվեք, ու Դուք հանկարծ ասեիք, համարձակվեիք դժգհության նշույլներ թույլ տալ»,- ասաց Կոնջորյանը:

Հայկ Կոնջոյանը դիմեց նաև Դաշնակցությանը. «Ի՞նչ կլիներ օրինակ 2003 թվականին, երբ հանկարծ որևէ պատգամավորի ասեին հրաժարվի մանդատից, չհրաժարվեր: Մոտակա ռեստորաններից մեկի զուգարանում որքան ժամանակ հետո և ի՞նչ տեղի կունենար, դա էր ավտորիտարիզմը: Եկե՛ք խոսենք ավտորիտարիզմից, դուք ձեր խմբակցության պատագամավորին, որը վատ բան չէր արել, ընդամենն ԱԺ նախագահի հետ գնացել էր գործուղման ու նկարվել էր, էդ մարդուն էնքան հետապնդեցիք, որ նա այլևս ձեր խմբակցության անդամ չէ»,-հայտարարեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր