Փաշինյանը ՔՊ–ականներին՝ ռուսական թեմաներով ամեն մեկն իրավունք չվերապահի ավել-պակաս խոսել. «Իրավունք»          Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 մար 2025 14:35

Համաշխարհային օրակարգում Մոսկվայի և Երևանի մոտեցումները համընկնում են

Համաշխարհային օրակարգում Մոսկվայի և Երևանի մոտեցումները համընկնում են Ապրիլին հայկական պատվիրակությունը կայցելի Սիրիուս՝ արագացնելու Ջերմուկում շնորհալի երեխաների ռուսական կրթական կենտրոնի բացումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մեկնաբանելով լուրերը, թե Հայաստանում ոչ պաշտոնական հրամանագիր կա Ռուսաստանի Դաշնության հետ կապերն ակտիվացնելու մասին՝ Զախարովան հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը չի դադարել։

Նա նաև նշել է, որ հարցերի մեծ մասում համաշխարհային օրակարգում Մոսկվայի և Երևանի մոտեցումները համընկնում են կամ մոտ են։ «Կան նաև չլուծված խնդիրներ, որոնք հարաբերություններին չվնասելու համար պահանջում են լուծում, և այդ հարցերը քննարկվում են»,- ասել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր