Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

29 մար 2025 09:31

Իշխանափոխության կայծը՝ Գյումրիից․ «Հրապարակ»

Իշխանափոխության կայծը՝ Գյումրիից․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Վաղը Գյումրիում վճռորոշ ընտրություններ են, որոնք կարող են կա՛մ դառնալ գործող իշխանության վախճանի սկիզբը, կա՛մ սկիզբ դնել նոր ռեպրեսիաների։ Ընտրություններից ոչ պակաս կարեւոր են հետընտրական զարգացումները։ 2 թեկնածու՝ Վարդան Ղուկասյանն ու Կարեն Սիմոնյանը, քարոզչության վերջին օրը հայտարարեցին, որ սատարելու են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին, կանխելով Փաշինյանի իշխանության վերարտադրությունը հայրաքաղաքում։ Բայց ընդդիմության իրական կոնսոլիդացիան հնարավոր կդառնա, եթե Մարտուն Գրիգորյանը եւ Ռուբեն Մխիթարյանը եւս նման դիրքորոշմամբ հանդես գան։ Գյումրու արդյունքներին սրտատրոփ սպասում է ողջ երկիրը: Այն կարող է կայծ դառնալ համապետական հակաիշխանական գործընթացների համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 29․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր