Իրանը պատրաստ է անուղղակի բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Հայաստանը կարողանա դառնալ նման բանակցությունների հարթակ՝ լրջորեն կշահի

Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով մեր պետությունը կարող է լրջորեն շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման բանակցությունների հարթակ, ինչի հնարավորությունն օբյեկտիվորեն առկա է։
Հնարավորությունը, սակայն, դեռ չի նշանակում դրա հաջող իրացում, ուստի այս հարցում որպես առաջին քայլ անհրաժեշտ է համակարգված աշխատող հայկական երկու հատուկ բանագնացների նշանակում, որոնցից մեկը կաշխատի իրանական, իսկ մյուսն՝ ամերիկյան ուղղությամբ։
Սա չափազանց բարդ և ջանադիր աշխատանքի տիրույթ է, որի հաջողության դեպքում քաղվելիք օգուտները մեր պետությանը լիուլի կփոխհատուցեն այն ողջ տքնաջան և դժվարին աշխատանքը, որից խուսափելն այդ առաքելության ընթացքում անհնարին կլինի։
Մեր պետության ու ազգի առջև պատասխանատվությունը և Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող մշտական վտանգների կառավարումն ու չեզոքացումը պահանջում են հենց նման անզուգաչափ ու խիզախ գործողություններ և ոչ ձեռնտու իրականության փոփոխություն։