Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

29 մար 2025 18:28

Խորհուրդ կտայի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ՔՊ բոլոր մյուս անդամներին նորից վերադառնալ 2018 թվականի իրենց ելույթներին

Խորհուրդ կտայի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ՔՊ բոլոր մյուս անդամներին նորից վերադառնալ 2018 թվականի իրենց ելույթներինՆիկոլ Փաշինյանի ասելով չի Արցախի խնդիրը փակվում կամ բացվում, իսկ ինչ մնում է այն թեմային, որ նախկինում այսպես էր լուծված, կամ այնպես էր լուծված արցախյան հարցը, ես խորհուրդ կտայի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր մյուս անդամներին նորից վերադառնալ 2018 թվականի իրենց ելույթներին, Ստեփանակերտում իրենց հանդիպումներին և ելույթներին, և այս ամենը ոչ մեկը չի կարող հիշողությունից ջնջել. այս մասին ասել է օկուպացված Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Երևանի Ազատության հրապարակում հանուն արցախցիների  իրավունքների պաշտպանության մեծ հանրահավաքի մեկնարկից առաջ:

«Այսօր փորձում են այս բոլոր ձախողումները բարդել նախկինների, արցախցիների, աշխարհաքաղաքական մյուս դերակատարների վրա: Իհարկե բոլորս էլ, եթե իրավիճակն այսպիսին է, մեղք ունենք, բայց գլխավոր մեղքն օրվա իշխանություններին է, օրվա պատասխանատուինը»,-ասել է Ղուլյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր