Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում          Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան       Հայտնաբերվել են Երևանում տղամարդու կյանքը դաժանությամբ խլած 4 անձինք, բոլորը եղել են նախկինում դատապարտված    

30 մար 2025 10:35

Ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի, այլ վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի ԱԱԾ ղեկավար բարեկամի հետ

Ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի, այլ վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի ԱԱԾ ղեկավար բարեկամի հետ«Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը անդրադառնալով տեսակետին, որ իր ընտրողը մինչև 35 տարեկան սեգմենտն է նշեց, որ չի գողացել նրանց, այլ հալալ քրտինքով վաստակել է:

«Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք բոլորը գան ընտրատեղամասեր, կոչ եմ անում հատկապես երիտասարդներին անպայման գան, մասնակցեն որովհետև այս քաղաքը կարիք ունի երիտասարդանալու: Իմ առաքելություններից մեկը պատկերացնում եմ դա՝ Գյումրին պետք է ստանա երիտասարդական շունչ»,- հայտարարեց Մխիթարյանը:

Հարցին էլ, թե որևէ արկածախնդրություն մինչև օրվա վերջ սպասո՞ւմ է, քաղաքապետի թեկնածուն ասաց.

«Օրը ցույց կտա, ամեն դեպքում կարող եմ փաստել վերջին 15 օրը շատ լավ վերլուծելով,  որ ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի հետ, այլ պետական, վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի ԱԱԾ ղեկավար բարեկամի հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր