ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

30 մար 2025 12:12

Եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձանից շատ ձայն հավաքի, ես միանալու եմ նրան, ես շատ ձայներ հավաքեցի ու այդ սկզբունքը չկիրառեն, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում են

Եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձանից շատ ձայն հավաքի, ես միանալու եմ նրան, ես շատ ձայներ հավաքեցի ու այդ սկզբունքը չկիրառեն, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում ենԵս երբեք ոչ ծախվել եմ և ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս ու ձեռքս էլ կտրվի, ինձ համար ամենաբարձրը դա ՀՀ-ն է և հայ ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Նա շեշտեց, որ բարձրաձայնել է՝ եթե ընդդիմությունից որևէ մեկն իրենից շատ ձայն հավաքի, միանշանակ ինքը միանալու է նրանց: «Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն, ով չհամաձայնեց, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ 2018-ին չգիտեիք, որ դավաճան են, նա ասաց. «2018 թվականին, որ ասում էի՝ քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին, շատ ճիշտ եմ արել, չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկին և չգիտեի, որ այդ օրվա իշխանությունը բերել է այսօրվա ՔՊ-ին ու Նիկոլին: Չէի պատկերացնում, որ երկուսն իրար հետ համագործակցված աշխատում էին, եթե իմանայի ուրիշ ձև կանեի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր