Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում          Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան       Հայտնաբերվել են Երևանում տղամարդու կյանքը դաժանությամբ խլած 4 անձինք, բոլորը եղել են նախկինում դատապարտված    

30 մար 2025 12:39

Համոզված ասում եմ եթե չլինեն ընտրակեղծիքներ, այսօր 22:00-ին շնորհավորելու ենք միմյանց

Համոզված ասում եմ եթե չլինեն ընտրակեղծիքներ, այսօր 22:00-ին շնորհավորելու ենք միմյանց«Մենք ենք առաջինը կոչ արել, որ յուրաքանչյուր ընդդիմադիր պատրաստ լինի առանց պաշտոնակռվի սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որ չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության համախմբումը: Նաև պատրաստակամություն ենք հայտնել, որ որևիցե տարաձայնությունների դեպքում, եթե չի ստացվելու ընդդիամդիր դաշտի համախմբումը, մենք՝ «Մայր Հայստան» դաշինքով, պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը և ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրի քաղաքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։

Ճշտող հարցին՝ եթե Վարդան Ղուկասյանը հավաքի շատ ձայն, պատրա՞ստ են միանալ, նա ասաց. «Առաջինը իմ շուրթերից է հնչել ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն աթոռակռվի ու ամբիցիաների և մենք դրան մինչև վերջ տեր ենք կանգնելու, և գյումրեցին չի զգալու մեր կողմից, որ իր քվեն անտեր մնաց»:

«Հասկանում եմ իրենց վախերը, իրենց վերջին 2 օրվա բռնաճնշումները, նույնիսկ շտաբի վրա հարձակում եղավ և շտաբի պետի հեռախոսը խլեցին, փորձեցին խոչընդոտել մեր 18:00-ի հավաքը ամսի 27-ի, բայց չէին պատկերացնում, որ մենք ավելի պրոֆեսիոնալ ենք և մեկ մարդուց կախում չունենք: Մեր թիմից յուրաքանչյուրն իր վրա վերցրեց պարտականություն այդ օրվա հավաքը կազմակերպելու և գերազանց անցկացվեց, հիմա էլ մեր թիմը շարունակում է բոլոր ոլորտներում առաջատար դիրք զբաղեցնել»,- ասաց Կարեն Սիմոնյանը:

Կարեն Սիմոնյանը շեշտեց, որ գյումրեիցները պետք է այս պահին հասկանան իրենց քվեի ողջ լրջությունը և պետք է ազատվեն իրենց համար չսիրված նախկին վարքուբարքերից ու թայֆաբազությունից:
«Մտավախություն ունեմ, որ կեղծիքներով փորձելու են շրջիկ խմբերով քվեարկության արդյունքները խեղաթյուրել, համոզված ասում եմ՝ եթե չլինեն ընտրակեղծիքներ, այսօր 22:00-ին ծափ ենք տալու ու շնորհավորելու ենք միմյանց:

Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանն ունի տասը տոկոսից ավելի քվե, էդ տասը տոկոսից 9.7-ն էլ վաչական ռեսուրսի չարաշահումն է»,- ընդգծեց Կարեն Սիմոնյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր