ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

31 մար 2025 14:21

Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի, Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն

Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի, Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն«Ես հուսով եմ, որ ինչ պայմանավորվել ենք մինչ ընտրությունները հեռուստատեսության առջև, կիրականացվի: Ես ասել եմ՝ եթե ընդդիմությունից որևէ թեկնածու ինձից շատ ձայներ հավաքի, ես կմիանամ իրեն՝ առանց պաշտոնների ակնկալիքի: Գիտեմ, որ Ռուբենն ու Կարենն արդեն հայտարարություն են արել: Ես իրենցից շնորհակալություն եմ հայտնում: Իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ, ընդհուպ կցանականայի իրենցից աշխատանքի հարց լուծվի քաղաքապետարանում և իրենց ծրագրերի հետ կապված կքննարկեմ՝ ինչ ի շահ քաղաքի է կյանքի կկոչեմ»,-ասուլիսի ընթացքում ասել է Վարդան Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգրոյանին, Ղուկասյանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի նստել, քննարկել, բնակցել: «Ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցները փորձեցին խառնել Գյումրի քաղաքը, որոշակի բաներ կարողացան կազմակերպել: Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի: Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն»,- հայտարարեց նա: Վարդան Ղուկասյանը հավելեց, որ ոչ մի բանակցություն ու քննարկում դեռևս տեղի չի ունեցել իր և Մարտուն Գրիգորյանի միջև:

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը  (Վարդան Ղուկասյան)  գտնվում է երկրորդ տեղում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր