Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ»    

31 մար 2025 21:31

Ես էլ եմ սպասում Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, նրան իմ հորդորն արդեն հնչեցրել եմ

Ես էլ եմ սպասում Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, նրան իմ հորդորն արդեն հնչեցրել եմԸնտրությունների արդյունքներն իդեալական չեն, բայց գոհացուցիչ են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով Գյումրիում ընտրությունների արդյունքներին։ 

«Սա այն իդեալական արդյունքը չէ, իհարկե, որ մենք սպասում էինք ունենալ, բայց հաշվի առնելով, թե ինչ է իրականում վիճակը՝ այո, արդյուքնները գոհացուցիչ են։ Գյումրիում ՔՊ-ն պարտությունը չի ընդունի, քանի դեռ ընդդիմությունը միավորված չէ, երբ ընդդիմությունը միավորվի՝ ՔՊ-ն ստիպված կլինի ընդունել պարտությունը։ Հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ Գյումրին այնուամենայնիվ, ընդդիմադիր քաղաքապետ ունենա։ 

Ես էլ եմ հիմա սպասում Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը ու նրան իմ հորդորն արդեն հնչեցրել եմ»,-ասաց Սրբազանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր